Հայաստանն ու Վրաստանը համատեղ պեղումներ կիրականացնեն
Հայաստանի և Վրաստանի միջև համաձայնություն է ձեռք բերվել երկու երկրների տարածքում համատեղ պեղումներ անցկացնելու վերաբերյալ։ Այս մասին այսօրվա ասուլիսին ասաց Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, ճարատարապետ Հակոբ Սիմոնյանը։
«Վրացական կողմը ցանկանում է իրականացնել բրոնզե դարին վերաբերող պեղումներ», – ասաց նա։ Ըստ մասնագետի, այդ դարաշրջանի երկու երկրների պատմամշակութային ժառանգությունը նման է, համարյա թե չկան տարբերություններ։
Սիմոնյանը տեղեկացրեց, որ պեղումների արդյունքները կներկայացվեն և կամփոփվեն գիտաժովովների ժամանակ, բացի դրանից կհրատարակվեն գիտական նյութեր։
Նույն ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև պեղումներ միջնադարյան շրջանի վերաբերյալ։










