Ժամանակակից սուպերհերոսները երեխաների մոտ տղամարդկության աղավաղված իդեալ են ձևավորում
Ամերիկացի գիտնականները եզրակացրել են, որ ֆիլմերի ժամանակակից սուպերհերոսները երեխաների ու պատանիների մոտ տղամարդկության աղավաղված իդեալ են ձևավորում։
Մասաչուսեթի համալսարանի պրոֆեսոր Շերոն Լեմբի տեսության համաձայն՝ ժամանակակից հեղինակների ստեղծագործություններում տեղ գտած սուպերհերոսների նոր սերունդը բռնության, եսասիրության, սարկազմի միջոցով աճող սերնդի համար վատ օրինակ է ծառայում։
Նա ընդգծել է, որ անցյալ տարիների կոմիքսների հերոսները, պայքարելով հանցագործների դեմ, կարող էին լավ օրինակ ծառայել տղաների համար, քանի որ հերոսի հագուստից դուրս նրանք շարունակում էին մնալ սովորական մարդ՝ խոցելի տեղերով ու կենցաղային խնդիրներով։
Լեմբի անցկացրած ուսումնասիրության համաձայն, որին մասնակցել է 4–18 տարեկան 674 տղա, ինչպես նաև մեծ թվով խանութի վաճառողներ, այսօր երեխայի համար ստեղծելով տղամարդկության իդեալ՝ լրատվամիջոցներն օգտագործում են սեփական անհատականությունը ձևավորելու երեխայի պահանջը։
Ընդ որում, նրանք առաջարկում են վարքագծի կարծրատիպերի սահմանափակ քանակ. երեխաներն իրենց դեմքը պահմանելու համար կամ պետք է լինեն իրավիճակի տերը, կամ՝ պետք է անգամ չփորձեն քայլեր կատարել այդ ուղղությամբ։
Գիտնականների կարծիքով, որպեսզի երեխաները կախվածության մեջ չընկնեն այդ նեղ ու կեղծ կերպարներից, անհրաժեշտ է նրանց սովորեցնել, թե ինչպես բացահայտել ժամանակակից սուպերհերոսների վարքագծի կեղծ ազդանշանները և փորձել հակադրվել հրամցվող կարծրատիպերին։










