Հայկական դպրոցներում հակակոռուպցիոն դասաժամեր կլինեն
«Կոռուպցիան չարիք է, որը հավասարաչափ ներթափանցել է Հայաստանի բոլոր բնագավառներ։ Եթե մարդկային հասկանալի լեզվով ասեմ՝ կոռուպցիան հնարավորությունների օգտագործումն է շահի համար»,- այսօր «Կրթությունն ընդդեմ կոռուպցիայի» ձեռնարկի ներկայացման ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Նախարարի խոսքով՝ կոռուպցիոն ռիսկերը շատ են կրթական համակարգում, քանի որ 700 հազար մարդ է ընդգրկված համակարգում։ «Այստեղ չի կարելի թուղթ ուշացնել, երբ մի նամակի պատասխան ուշանում է, մարդիկ մտածում են՝ փող ես ուզում»,- նշեց նա։
Աշոտյանը կարևորեց ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ և «Ապագան քոնն է» ՀԿ աջակցությամբ հրատարակված «Կրթությունն ընդդեմ կոռուպցիայի» ձեռնարկը՝ նշելով, որ այս ուստարվանից այն կուսուցանվի դպրոցներում։ Դրա շնորհիվ հակակաոռուպցիոն արդյունավետ դասեր կմատուցվեն աշակերտներին։ Ըստ նախարարի՝ շատ կարևոր է հենց դպրոցից մարդուն հասկացնել, որ կոռուպցիան չարիք է։










