Օգոստոսի 21-ին կմեկնարկի Հայաստանի կիբեռսպորտի առաջնությունը

13:11 • 17.08.10

Օգոստոսի 20-22-ը Կիբեռսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգան կազմակերպում է համակարգչային խաղերի Հայաստանի չորրորդ բաց առաջնությունը: Առաջնությունը միաժամանակ հանդիսանում է միջազգային WCG(WorldCyberGames) համակարգչային և վիդեո խաղերի ամենամեծ փառատոնի Հայաստանյան նախընտրական փուլը:

Այս տարի առաջնություն պաշտոնական մարզաձևեր են ընտրված FIFA 10 և TrackMania Nations Forever մարզաձևերը: Երրորդ՝ ոչ պաշտոնական մարզաձև է ընտրված Call of Duty: Modern WarFare2 խաղը:

Պաշտոնական մարզաձևերում հաղթողները հնարավորություն կստանան մեկնելու ԱՄՆ, Լոս-Անջելես՝ մասնակցելու WCG Գլխավոր եզրափակչին, որը տեղի կունենա սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ը:

Մրցումները կանցնեն «Կոնգրես» հյուրանոցում: Այս տարի մրցանակային ընդհանուր ֆոնդը կազմում է 600 000 ՀՀ դրամ: Այն կբաշխվի բոլոր 3 մարզաձևերում առաջին 3 տեղերը գրաված մասնակիցների միջև:

Մասնակիցների գրանցումը կատարվում է առցացն՝ մրցումների պաշտոնական կայքում` www.WCG2010.am: Գրանցումը բաց է մինչև օգոստոսի 20-ը։

Առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 21-ին` վիճակահանությունից հետո:

Առաջնության գլխավոր հովանավորն է «Սամսունգ» ընկերությունը, համակարգչային աջակցությունը` «Ֆայն» ընկերության: