50 տարի առաջ Բելկան և Ստրելկան ուղևորվեցին տիեզերք
Կես դար առաջ երկու հաճելի շնիկներ` Բելկան և Ստրելկան, ամրագրեցին իրենց անունները համաշխարհային տիեզերագնացության պատմության մեջ։ 1960թ. օգոստոսի 19–ին նրանք դարձան Երկիր մոլորակի առաջին կենդանի էակները, որոնք ուղեծրում մնացին մեկ օրից ավելի և բարեհաջող վերադարձան տուն։
Բելկայի և Ստրելկայի բարեհաջող թռիչքն ապացուցեց, որ կենդանի օրգանիզմները կարող են դիմանալ տիեզերագնացությանը։ Գիտնականները նախքան մարդուն առաջին անգամ տիեզերք ուղարկելը պետք է համոզվեին, որ անկշռելիության պայմաններում կենդանի էակներն անվտանգ են, ինչում նրանց օգնեցին մարդու լավագույն բարեկամները։
Մոսկվայի հյուսիսային հատվածում տեղադրված է առաջին «տիեզերական ճանապարհագնացի»՝ փոքրիկ Լայկայի արձանը, որին 1957թ. զոհաբերեցին հանուն գիտության։ Իսկ ահա Բելկային և Ստրելկային «հավերժացրել են» լիամետրաժ 3D մուլտֆիլմում։ Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС–ը։










