Բեղմնավորվելու համար կնոջը 104 սեռական ակտ է անհրաժեշտ
Ընտանիքի պլանավորման բրիտանական խոշորագույն ընկերություններից մեկը՝ First Response–ը, հետազոտություն է անցկացրել, որը ցույց է տվել, որ բեղմնավորման համար միջինը 104 սեռական ակտ է անհրաժեշտ։
Հարցմանը մասնակցել է ավելի քան 3000 բրիտանացի մայր։ Արդյունքները վկայում են, որ միջին վիճակագրական զույգը ստիպված է 104 անգամ սեքսով զբաղվել, որպեսզի բեղմնավորում տեղի ունենա։ Հետազոտողների հաշվարկներով՝ կես տարվա ընթացքում անհրաժեշտ է շաբաթական 4 անգամ սեռական հարաբերություն ունենալ։










