Տեսողության համար ամենաանվտանգ տառատեսակը Verdana–ն է
ԱՄՆ–ի Տեսողական էրգոնոմիկայի լաբորատորիայի հետազոտողները տեսողության համար ամենաանվտանգ են ճանաչել Verdana համակարգչային տառատեսակը։
Գիտնականների կարծիքով՝ Verdana տառատեսակով տեքստերը կարդալիս աչքի մկանները ամենաքիչն են լարվում։ Դա թույլ է տալիս խուսափել կարճատեսությունից ու համակարգչային տեսողության սինդրոմից, որն առաջանում է համակարգչի դիմաց շատ ժամանակ անցկացնող մարդկանց մոտ։
Գիտնականները նաև նշել են, որ աչքերի համար տառերի օպտիմալ չափը 10–12–է։ Այս մասին հայտնում է Корреспондент-ը։
Նշենք, որ Verdana տառատեսակը 1996թ. ստեղծել է նկարիչ Մեթյու Քարտերը՝ Microsoft ընկերության համար։










