Ժամանակակից մարդը հեռուստացույցի, հեռախոսի և համակարգչի վրա ծախսում է իր կյանքի կեսը

18:45 • 19.08.10

Ժամանակակից մարդը հեռուստացույցի, հեռախոսի և համակարգչի վրա ծախսում է իր արթուն ժամանակի ուղիղ կեսը։ Հետազոտությունը ցույց է տվել, որ միջին չափահաս մարդն օրվա մեջ չի քնում 15 ժամ 45 րոպե, որի 45%–ը նա ծախսում է տեխնիկայի հետ հաղորդակցվելու վրա։

Արդյունքում շատերն օրեցօր ավելի շատ են հարմարվում միաժամանակ մի քանի բան անելուն՝ համատեղելով, օրինակ, էլեկտրոնային նամակ ուղարկելը երաժշտություն լսելու, հեռուստացույց դիտելու հետ։ Այս մասին հաղորդում է The Daily Mail։

Ավելի հեշտությամբ այս ամենը սովորում են համատեղել երիտասարդները։

Ժամանակակից մարդը հեռուստացույցի, հեռախոսի և համակարգչի վրա ծախսում է իր կյանքի կեսը