Լուսինը փոքրանում է. նկատել են գիտնականները
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ Լուսնի չափերը գնալով փոքրանում են։ Science գիտական ամսագրում հրապարակված հոդվածում նրանք գրում են, որ Երկիր մոլորակի բնական արբանյակի մակերևույթի վրա իրենք վաղուց նկատել են տարօրինակ գոյացություններ, որոնք հիշեցնում են մինչև 10 մ բարձրություն և մի քանի կմ երկարություն ունեցող ժայռոտ բարձունքներ։ Դրանք գտնվում են Լուսնի հասարակածում։
Այժմ նման գոյացություններ են հայտնաբերվել նաև Լուսնի այլ հատվածներում։ Հետազոտողները եզրակացրել են, որ նման բեկվածքների առաջացմանը նպաստող գործընթացները Լուսնի համար ոչ թե տեղային, այլ գլոբալ բնույթ են կրել։
Ըստ գիտնականների՝ սառեցմանը զուգընթաց արբանյակի պարեգոտն ու ընդերքը սկսել են սեղմվել, ինչի արդյունքում Լուսնի արտաքին մակերևույթի ծավալը փոքրացել է և հայտնվել են ժայռոտ բարձունքները։










