ԱՄՆ–ում խանութներից 500 մլն հավկիթ են հետ կանչել
ԱՄՆ առևտրային ցանցերից ավելի քան 500 մլն հավկիթ է հետ կանչվել՝ դրանցում սալմոնելիոզի բակտերիա հայտնաբերելու պատճառով։ Այս մասին հայտնում է CNN–ը՝ վկայակոչելով ԱՄՆ սննդի ու դեղորայքի որակի վերահսկողության վարչությունը։
Նշենք, որ վերջին շաբաթվա ընթացքում ԱՄՆ–ում աճել է սալմոնելիոզով հիվանդների թիվը։ Հիվանդությունը գրանցվել է 14 նահանգներում, իսկ ամբողջ երկրում ներկայում 1300 հիվանդ կա։










