Կրթական վարչարարությունը շարունակում է հենվել տոտալիտար վարչական կուլտուրայի վրա. Սամվել Կարաբեկյան
Հայաստանի կրթական համակարգը, մասնավորապես, բարձրագույն կրթությունը, վերջին տարիներին անցկացված մի շարք կառուցվածքային վերափոխումների պատճառով լուրջ ցնցումների է ենթարկվել։ Այս մասին Ter.am-ի հետ զրույցում նշեց ԵՊՀ դոցենտ, Tempus ծրագրի բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Սամվել Կարաբեկյանը՝ հավելելով, որ բարձրագույն կր¬թու¬թյան ոլորտի վերափոխումները կա¬տար¬վել են՝ ընդօրինակելով եվրոպական կրթական բարեփոխումների ըն¬դա¬մե¬նը մակերեսային կա¬ղա¬պա¬րը։
«Բա¬ցա¬կա¬յել է կր¬թա¬կան արդյունավետ մո¬դել ձևավո¬րե¬լու նպատակադրությունը, անտեսվել այդ ո¬ւղ¬ղու¬թյամբ համապատաս¬խան հետազո¬տա¬կան և վեր¬լու¬ծա¬կան աշ¬խա¬տանք¬ներ կատարելու անհրաժեշտությունը, կառուցվածքային վերաձևումները չեն ուղեկցվել բովանդա¬կային՝ մեթոդաբանական, հո¬գե¬բա¬նա¬կան և սո¬ցի¬ա¬լա¬կան բնույ¬թի հենարանների ձևավորմամբ»,- ընդգծեց մասնագետը։
Ըստ նրա՝ կրթական գործընթացին ներկայացվել են պահանջներ՝ հաշվի չառնելով վերջինիս իրական հնարավորությունները։ Համակարգը չկարողացավ դրանց համապատասխանել՝ սկսելով ավելի շատ խոտան արտադրել։
Արդյունքում՝ կատարված բարեփոխումները ընդամենը սրեցին մինչ այդ արդեն անարդյունավետ դարձած, իսկ այժմ նաև հարաբերական հավասարակշռությունը կորցրած համակարգի արատները՝ լուրջ վնաս հասցնելով կրթության որակի նվազագույն շեմի պահպանման և բարելավման հնարավորություններին։
«Ոլորտում ձևավորված չէ մրցակցային միջավայր, չի կազմավորվել կրթական ծառայությունների շուկա, կրթական ծառայություն մատուցողները մրցակցության բացակայության պայմաններում շահագրգռված չեն կրթական ծառայությունների որակը բարելավելու մեջ, կրթական ծրագրերը ճկուն չեն և ի վիճակի չեն արագ փոփոխվելու, դրանց կազմավորման պրոցեսը բյուրոկրատացված է և ուղեկցվում է ամրագրված առարկայացանկերի պարտադրմամբ, ծրագրերի կազմավորմանը ուսանողների պատշաճ մասնակցությունը ապահովելու համար պայմաններ չեն ստեղծվում։ Կրթական վարչարարությունը իր բովանդակությամբ, տրամաբանությամբ և իրականացման եղանակներով շարունակում է հենվել տոտալիտար վարչական կուլտուրայի վրա»,- ընդգծեց փորձագետը։
Հանրակրթության ոլորտում նույնպես, Կարաբեկյանի խոսքով, իրավիճակը նույնն է։
Անդրադառնալով ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման վերաբերյալ հարցին՝ Կարաբեկյանը նշեց, որ այստեղ գլխավոր հարցը ոլորտի կառավարումն է։ «Պետք է, նախևառաջ, վերափոխել կրթական համակարգի հիերարքիկ կառուցվածքը և ոլորտի կառավարման վարչարարա-հրահանգային մոդելը, որն իր բնույթով իսկ հակասում է բարեփոխումների համար նպաստավոր մեխանիզմների կազմավորմանը՝ հակասելով գիտելիքի հասարակություն ձևավորելու մարտահրավերին։
Ոլորտը կազմող բոլոր կրթական հաստատությունները (համալսարանները), իսկ վերջինների կազմում մասնագիտական պատրաստություն իրականացնող կառույցները պետք է օժտված լինեն իրական ինքնավարությամբ և լիազորություններով, որպեսզի կարողանան ունենալ նախաձեռնողականություն ցուցաբերելու համապատասխան խթաններ: Ակադեմիական լայն շրջանակը պետք է ներգրավված լինի իրականացվող վերափոխումների գործընթացին։ Եվ շատ այլ կոնկրետ քայլեր, որոնք թույլ կտան ժամանակակից մտավոր և հոգևոր պահանջներին համապատասխանող մթնոլորտ ձևավորել բուհական միջավայրում, որի պակասը նաև առաջացնում է ստեղծագործ երիտասարդության արտահոսքը երկրից»,- ընդգծեց նա։










