Հնդկաստանն ու Ճապոնիան բանակցում են միջուկային համագործակցության շուրջ
Հնդկաստանի և Ճապոնիայի ԱԳ նախարարները բանակցություններ են անցկացրել ատոմային էներգետիկայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության շուրջ։
Ինչպես հայտնում է BBC–ն, Դելիում կայացած մամուլի ասուլիսում ճապոնացի նախարար Կացույ Օկադան ընդգծել է, որ իր երկիրը նվիրված է միջուկային զենքի չտարածման ու զինաթափման սկզբունքին։
Ըստ նրա՝ Հնդկաստանի հետ այդ ոլորտում համագործակցությունը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ Դելին հրաժարվի միջուկային զենք փորձարկելուց։










