Բացահայտել են «Գեղամա» ռեստորանում զանգվածային թունավորման պատճառը

15:14 • 23.08.10

«Գեղամա» ռեստորանում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում մի շարք նմուշներից անջատվել է ոսկեգույն ստաֆիլակոկ և էնտերոպաթոգեն աղիքային ցուպիկ, ինչով էլ պայմանավորված է եղել այս հաստատությունում օգոստոսի 19-ին գրանցված սննդային թունավորումը։ Հիշեցնենք, որ թունավորման արդյունքում հիվանդանոց էր տեղափոխվել 41 մարդ, որոնք առողջացմամբ դուրս են գրվել։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, «Գեղամա» ռեստորանում արձանագրված սննդային թունավորման առնչությամբ ձեռնարկված կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները դեռ շարունակվում են:

Իրավիճակն ամբողջությամբ վերահսկելի է:

Բացահայտել են «Գեղամա» ռեստորանում զանգվածային թունավորման պատճառը