Պոռնոգրաֆիկ հարձակում YouTube–ի դեմ

10:29 • 23.08.10

YouTube պորտալի ղեկավարությունը հեռացրել է հարյուրավոր պոռնոգրաֆիկ տեսահոլովակներ, որոնց միաժամանակյա ներբեռնումը կայք, մասնագետների կարծիքով, կազմակերպված ակցիա է։

Ընդ որում, այդ տեսանյութերի դիտումների քանակը մեծացնելու համար ներբեռնողները դեռահասների շրջանում ժողովրդականություն վայելող հեռուսասերիալների և երաժշտական խմբերի անուններով «թեգեր» են կցել։

Բազմաթիվ տեսանյութեր սկսում էին երեխաների կադրերով, այնուհետև փոխվում պոռնոգրաֆիկ տեսանյութի։

YouTube կայքի սեփականատեր՝ ամերիկյան Google ընկերությունն ասել է, որ տեղյակ է խնդրից և միջոցներ է ձեռնարկում այն վերացնելու ուղղությամբ։