Հայաստանը ինտերնետ խոցելիության ցուցանիշով երրորդն է աշխարհում
AVG ընկերության անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ Ռուսաստանում և Թուրքիայում ինտերնետ օգտագործողները ամենաքիչն են պաշտպանված վիրուսային հարձակումներից։
Այս երկու երկրները գլխավորել են ինտերնետում ամենախոցելի երկրների ցանկը։ TechCrunch–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի յուրաքանչյուր 10–րդ և Ռուսաստանի յուրաքանչյուր 15–րդ բնակիչ դառնում է ինտերնետ հարձակման թիրախ։
Երրորդ, չորրորդ և հինգերորդ տեղերը զբաղեցնում են Հայաստանը, Ադրբեջանն ու Բանգլադեշը։
Ըստ հետազոտության՝ պատճառն այս երկրներում անօրինական կայքեր այցելելու մեծ հաճախականությունն է և ինտերնետ սրճարանների լայն ժողովրդականությունը։










