27–ամյա բրիտանուհին SMS գրելու արագության ռեկորդ է սահմանել
27–ամյա բրիտանուհի Մելիսա Թոմփսոնը նոր ռեկորդ է սահմանել՝ ամենաարագը գրելով SMS հաղորդագրություն։ Այդ մասին հայտնում է The Sun–ը։
Մրցույթին մասնակցելու համար Թոմփսոնն օգտագործել է Samsung Galaxy S սմարթֆոն։ Մրցույթի մասնակիցներին հանձնարարված էր որքան հնարավոր է արագ և անսխալ հավաքել երկու բավական երկար ու բարդ նախադասություն։ Բրիտանուհին կատարել է հանձնարարությունը 25,94 վայրկյանում։
SMS գրելու վարպետ Մելիսան պատմել է, որ մեծ փորձ ունի այդ ոլորտում, քանի որ միայն իր ընկերոջը օրական 40–50 հաղորդագրություն է ուղարկում։










