Հայ հաքերները հասցնում են պատասխան հարվածը` կոտրելով ադրբեջանական կայք

14:33 • 30.01.11

Հայկական mozambicoArmeniCo հաքերական խումբն, ի պատասխան թուրք-ադրբեջանական հարձակման, կոտրել է http://sulh.az/ կայքը, որը պատկանում է ավտոբիզնեսով զբաղվող խոշոր ընկերության: Այս մասին հայտնում է  PCNews.am-ը:

Կայքում տեղադրված է հետևյալ գրությունը` «Հասնինք Սասուն, մտնինք Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան...»:

Հիշեցնենք, որ mPer0rshiP անունով հաքերների խումբը կոտրել է Smart Systems-ի սերվերը: 295 հայկական կայքեր, որոնք օգտվում էին ընկերության առաջարկած հոսթինգից, այժմ կոտրված են:

Հայ հաքերները հասցնում են պատասխան հարվածը` կոտրելով ադրբեջանական կայք