Smart Systems-ը մինչև օրվա վերջ կվերականգնի բոլոր կայքերը
Smart Systems-ը կարողացել է վերականգնել շաբաթ օրը կոտրված գրեթե բոլոր կայքերը: Այս մասին PCNews.am-ին ասել է ընկերության հիմնադիր Ստեփան Ասլանյանը:
«Կայքերը վերականգնված են, խնդիրն ամբողջ ինֆորմացիայի վերականգնումն է. կարողացել ենք վերադարձնել կայքերի հին back-up-ները, այժմ աշխատում ենք կայքերի վերջին թարմացումների վերականգնման ուղղությամբ»,- ասել է նա:
Smart Systems-ի սերվերը կոտրվել էր հունվարի 29-ին: 295 հայկական կայքեր, որոնք օգտվում էին ընկերության առաջարկած հոսթինգից, շարքից դուրս էին եկել:
Ընկերության հիմնադիրը նշել է, որ մինչև օրվա վերջ բոլոր կայքերը վերականգնված կլինեն:










