Google-ը կազմակերպել է համաշխարհային կոթողների օնլայն ցուցահանդես

20:04 • 01.02.11

Google ընկերությունը հայտարարել է միջազգային նկարչական օնլայն-ցուցահանդեսի` ArtProject-ի գործարկման մասին: Ցուցահանդեսի կայքում օգտագործողները կարող են դիտել արվեստի գլուխգործոցները կամ պարզապես «զբոսնել» աշխարհի 17 հայտնի թանգարաններում:

Նախագիծն իրականացվել է 1,5 տարում` թանգարանների հետ սերտ համագործակցության արդյունքում, որոնք օգնել են ընտրել հավաքածուներն ու կազմել նկարագրող տեքստերը: Կայքում ներկայացված են 385 վիրտուալ սրահներ:

Ինչպես հայտնում է pcnews.am-ը, Art Project-ը կառուցված է Google-ի մի շարք տեխնոլոգիաների վրա, որոնց թվում են Street View-ն և Maps-ը:

 

Google-ը կազմակերպել է համաշխարհային կոթողների օնլայն ցուցահանդես