Google-ի պաշտոնյաներից մեկն անհետացել է Կահիրեում
Google ընկերությունը հաղորդել է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի մարկետինգի բաժնի ղեկավար Վայել Գոնիմի անհետացման մասին: Նրան վերջին անգամ տեսել են հունվարի 27-ին Կահիրեի կենտրոնական մասում:
Ըստ Reuters-ի` Google-ի ներկայացուցչությունը գտնվում է Դուբայում, իսկ Կահիրե Գոնիմը գնացել է «անձնական պատճառներով»: Twitter-ի հաղորդագրություններից դատելով` Գոնիմը միացել է ցուցարարներին: «Չնայած ընկերներիս և հարազատներիս զգուշացումներին, ես, միևնույն է, հունվարի 25-ին կմասնակցեմ ցույցին»,- գրել է Գոնիմը:
Ինչպես հայտնում է pcnews.am-ը, Google-ի Կահիրեի գրասենյակը ժամանակավոր չի աշխատում, քանի որ ընկերությունը չի ցանկանում աշխատակիցների կյանքը վտանգի ենթարկել:
Երեկ Եգիպտոսում վերականգնվել է ինտերնետ-կապը, որը վերջին օրերին անջատված էր:










