Google-ը կպարգևատրի այն հաքերին, ով կկոտրի Chrome-ը

16:00 • 04.02.11

Google ընկերությունը խոստացել է պարգևատրել այն հաքերին, ով Pwn2Own ամենամյա մրցույթում կկարողանա կոտրել Chrome բրաուզերը: Հաղթողը կստանա 20 հազ. դոլար և CR-48 նոթբուք` Chrome OS օպերացիոն համակարգով: Մրցույթն անցկացվում է CanSecWest համաժողովի շրջանակում:

Pwn2Own-ն անցկացվում է 5-րդ անգամ: Այս տարի այն կկայանա մարտի 9-ին Վանկուվերում: Մասնակիցներին ընդհանուր առմամբ կառաջարկվի 105 հազ. դոլար` Microsoft Internet Explorer, Apple Safari, Mozilla Firefox վեբ-բրաուզերները, Windows Phone 7-ը, iPhone 4-ի iOS-ը, BlackBerry 6 OS-ն ու բջջային Android-ը կոտրելու համար:

Նշենք, որ Chrome-ը կոտրելը կլինի համեմատաբար ավելի դժվար, քանի որ Google-ն օգտագործում է Sandbox հատուկ պաշտպանական համակարգ: Chrome-ը մասնակցում է մրցույթին դեռևս 2009-ից, և դեռ ոչ մի անգամ այն չեն կարողացել կոտրել:

Ինչպես հայտնում է pcnews.am-ը, այսօր ընկերությունը թողարկել է Chrome-ի 9-րդ տարբերակը, որը համալրված է 3D գրաֆիկայի արտաբերման տեխնոլոգիայով, Chrome Instant ֆունկցիայով և Chrome Web օնլայն-խանութի մուտքի հնարավորությամբ:
 

Google-ը կպարգևատրի այն հաքերին, ով կկոտրի Chrome-ը