Առաջին անգամ ստացվել է Արեգակի եռաչափ պատկերը
ԱՄՆ Օդագնացության և տիեզերքի ազգային վարչությունը (NASA) իր պաշտոնական կայքում տեղադրել է Արեգակի՝ առաջին լիակատար եռաչափ պատկերը։
Պատկերը ստացվել է Արեգակնային–երկրային կապերի ասղտղադիտարանի (STEREO) 2006–ին արձակած տիեզերական երկու սարքերից ստացված տվյալների համադրության շնորհիվ։
Արեգակի ուղեծրի վրա գտնվող A և B սարքերը փետրվարի 6–ին առաջին անգամ 180 աստիճանով անջատվել են միմյանցից՝ հայտնվելով խիստ հակադիր կետերում։ Այսկերպ նրանք կարողացան Երկիր մոլորակ փոխանցել Արեգակի մակերևույթի 2 մասի կիսված պատկերը, հայտնում է ИТАР-ТАСС–ը։
«Մեզ առաջին անգամ հնարավորություն է ընձեռվել դիտարկել արեգակնային ակտիվությունը՝ նրա եռաչափ գեղեցկությամբ»,–ընդգծել է «STEREO» ծրագրի գիտական խմբի անդամ Անջելոս Վուրկիդասը։










