Հաքերները կոտրել են Nasdaq բորսայի ցանցը
Nasdaq OMX Group ընկերությունը, որը կառավարում է նյույորքյան Nasdaq ֆոնդային բորսային համակարգչային ցանցը, պաշտոնապես հայտարարել է, որ սերվերներում հայտնաբերվել են հաքերային ներկայության մասին վկայող «կասկածելի ֆայլեր»:
Չնայած ինֆորմացիայի արտահոսքի վտանգին` այժմ չկա ոչ մի ապացույց այն մասին, որ հաքերներին հաջողվել է ստանալ կոնֆիդենցիալ ինֆորմացիա:
Nasdaq OMX Group-ը պաշտոնական հայտարարություն արեց այն ժամանակ, երբ Wall Street Journal-ը հոդված հրապարկեց այն մասին, որ ցանցի վրա կատարվել է հաքերային հարձակում:
Ինչպես հայտնում է pcnews.am-ը, չարագործներին հաջողվել է մուտք գործել Directors Desk ծրագիր, որը կառավարում է ընկերության կոնֆիդենցիալ ինֆորմացիան: Այն ստեղծվել է ընկերությունների տնօրենների միջև փաստաթղթերի փոխանակման գործընթացը հեշտացնելու նպատակով: Ծրագիրը նաև թույլ է տալիս իրականացնել վիդեոզանգեր:
Nasdaq-ի տվյալների բազան պարունակում է ռազմավարական ինֆորմացիա ավելի քան 300 ընկերության մասին, չնայած Nasdaq OMX-ը պնդում է, որ այդ տվյալները չեն վտանգվել։










