Երկիր մոլորակի կողքով կանցնի հինգմետրանոց աստղակերպ

15:19 • 08.02.11

Ինչպես հաղորդում է ԱՄՆ Օդագնացության և տիեզերքի ազգային վարչությունը (NASA), չորեքշաբթի երեկոյան Երկրի կողքով կանցնի 2011 CA7 հինգմետրանոց աստղակերպը. սա արդեն մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ դեպքն է։

Երկուշաբթի օրը հայտնաբերված այդ երկնային մարմինը 2,3-5,1 մետրանոց աստղակերպ է։ Չորեքշաբթի, Գրինվիչի ժամանակով 17։30-ին (Երևանի ժամանակով 21։30-ին), այն 9,6 կմ/ժ արագությամբ կանցնի Երկրի կողքով՝ 29,1 հզ. հեռավորության վրա։

Անզեն աչքով աստղակերպը տեսնել հնարավոր չի լինի. նրա լույսը կհասնի 17-րդ աստղային մեծությանը (անզեն աչքով կարելի է տեսնել միայն 6-րդ աստղային մեծությունից պայծառ աստղերը)։

Ուրբաթ օրը Երկիր մոլորակի կողքով անցել էր մեկմետրանոց 2011 CQ1 աստղակերպը։

 

Երկիր մոլորակի կողքով կանցնի հինգմետրանոց աստղակերպ