Բրիտանացիները կպատրաստեն աշխարհի ամենաարագընթաց մեքենան (տեսանյութ)
Բրիտանացիները կպատրաստեն աշխարհի ամենաարագընթաց մեքենան։ «Երկրային ինքնաթիռը» պետք է գերազանցի ոչ միայն ներկայի ռեկորդը, այլև՝ ատրճանակի գնդակի արագությունը: Շուրջ երեք տարի տևած նախագծումից հետո այս անհավանական մեքենան` Bloodhound SSC-ն, պատրաստ է գործարկման: Բացի այդ՝ մինչև տարեվերջ Մեծ Բրիտանիայում կանցկացվեն տեստային մրցավազքեր, որից հետո պոտենցիալ ռեկորդակրին կուղարկեն ՀԱՀ, որտեղ գերմեքենան ընդամենը 42 վարկյանում կզարգացնի 1690կմ/ժ արագությունը:
Ինչպես հայտնում է pcnews.am-ը, նախագիծը կառավարում է ինժեներ Ռիչարդ Նուբլը, որը նաև զբաղվել է ներկայիս ռեկորդակիր Thrust SSC նախագծով. Thrust SSC-ն առաջին և միակ մեքենան է, որը 1997թ-ին անցել է ձայնային պատնեշն ու զարգացրել 1228կմ/ժ արագություն 30 վարկյանում: Ղեկին նստած կլինի Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի օդաչու Էնդի Գրինը, որը նաև վարել է Thrust SSC-ն:










