KDWin 2010-ը կդառնա անվճար

16:19 • 08.02.11

KDWin 2010 ծրագիրը թողարկվել է 2010թ. մարտին ու վճարովի է. ՀՀ քաղաքացիների համար ծրագրի արժեքը 10 դոլար է, այլ օգտագործողների համար՝ 25: Ծրագրի հեղինակ Ռաֆիկ Մարությանը PCNews.am-ին տեղեկացրել է, որ շուտով KDWin-ը կդառնա անվճար, քանի որ «ոչ բոլորն են կարող այդքան վճարել մեկ ծրագրի համար»:

KDWin 2010-ն աշխատում է Windows XP, Vista, Windows 7 օպերացիոն համակարգերում և ունի ավելի կատրելագործված ինտերֆեյս: Նախկին տարբերակների համեմատ այն միանում է շատ կարճ ժամանակում:

Մարությանի խոսքով՝ մինչև այժմ ծրագիրը գնել է մոտ 50 մարդ, սակայն 500-ից ավել օրինակներ անվճար ուղարկվել են ընկերներին:

Տարբեր լեզուներով գրելու համար նախատեսված ծրագիրը, որից օգտվում են գրեթե բոլոր հայ օգտագործողները, առաջին անգամ թողարկվել է 1997թ.: Հեղինակն այժմ աշխատում է ԱՄՆ-ում՝ որպես Synopsys ընկերության վերլուծության ու զարգացման մենեջեր:

KDWin 2010-ը կդառնա անվճար