Apple-ը սկսել է iPad 2-ի արտադրական աշխատանքները
Apple-ի սարքերի արտադրությամբ զբաղվող ընկերություններն արդեն ամբողջովին զբաղված են iPad-ի երկրորդ սերնդի պլանշետների արտադրութամբ: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:
Առաջին սերնդի iPad-ը մեծ հաջողության հասավ ու երեք եռամսյակի ընթացքում ընկերությանը բերեց 4,6 միլիարդ դոլարի եկամուտ: Apple-ը դեռևս գաղտնի է պահում, թե երբ է կայանալու երկրորդ սերնդի պլանշետի պաշտոնական թողարկումը:
Ինչպես հայտնում է pcnews.am-ը, Apple ընկերությունը սովորաբար տարին մեկ անգամ թարմացնում է իր արտադրանքները, իսկ քանի որ առաջին iPad-ը վաճառքի է դուրս եկել 2010-ի ապրիլի 3-ին, ապա երկրորդ սերնդի պլանշետը կթողարկվի շատ շուտով:
The Wall Street Journal-ի աղբյուրների հավաստմամբ՝ նոր iPad-ը կլինի ավելի բարակ ու թեթև, կունենա ավելի հզոր պրոցեսոր և նվազագույնը մեկ վեբ-տեսախցիկ: Իսկ էկրանի թույլատրությունը կմնա նույնը:










