Բրիտանական ընկերությունը Facebook–ի համար հեռախոս է ստեղծել

19:27 • 10.02.11

Բրիտանական INQ ընկերությունը ներկայացրել է Cloud Touch սմարթֆոնը, որը մշակված է հատուկ Facebook սոցիալական ցանցի հետ աշխատելու համար։ Այս մասին գրում է All Things Digital–ը։

Սմարթֆոնի աշխատանքային էկրանի վրա են ներդրված սոցիալական ցանցի հիմնական գործառույթները։ Այսպես, օգտատերերը հնարավորություն կունենան հետևել իրենց ընկերների կողմից արված թարմացումներին, ինչպես նաև ուսումնասիրել ցանցում տեղադրվող նկարներն ու տեսահոլովակները։

Facebook ցանցի օգտատերերը նաև կկարողանան օգտվել չաթից և գեոլոկացիոն Places ծառայությունից, որը հնարավորություն է տալիս վիրտուալ կերպով «գրանցվել» տարբեր վայրերից։

Cloud Touch սմարթֆոնից բացի, INQ ընկերությունը կթողարկի նաև Touch Q անվամբ ստեղնաշարով QWERTY մոդելը։

Սպասվում է, որ նորույթները Մեծ Բրիտանիայում և այլ եվրոպական երկրներում վաճառքում կհայտնվեն 2011–ի ապրիլից։ Նոր սմարթֆոնների արժեքը դեռ չի հաղորդվում։
 

Բրիտանական ընկերությունը Facebook–ի համար հեռախոս է ստեղծել