Կաթոլիկները չեն կարողանա iPhone-ով մեղքերի թողություն ստանալ
Կաթոլիկները չեն կարողանա iPhone–ի միջոցով մեղքերի թողություն ստանալ։ Այս մասին այսօր հայտարարել է Վատիկանի ներկայացուցիչ Ֆեդերիկո Լոմբարդին։
«Խոսք անգամ լինել չի կարող iPhone–ի միջոցով խոստովանություն կատարելու մասին»,– Reuters–ի փոխանցմամբ՝ հայտարարել է Լոմբարդին։
Նա նաև ընդգծել է, որ մեղքերի թողություն խնդրելու համար պարտադիր է հավատացյալի և քահանայի ներկայությունը։ «Նրանց չեն կարող փոխարինել տեխնոլոգիաները»,– ասել է Լոմբարդին։
Նշենք, որ ԱՄՆ–ում տեղեկություն էր տարածվել, թե iPhone–ի «Խոստովանություն» անունը կրող հավելվածը արժանացել է կաթոլիկ եկեղեցու օրհնությանը։
Իսկ հավելվածը ներկայացվել էր որպես iPhone «յուրաքնաչյուր օգտատերի խղճի անձնավորված մաքրում»։










