Չինացիները խոստանում են հայտնվել Լուսնի վրա 2030թ.

08:23 • 11.02.11

Չինացի տիեզերագնացները կարող են հայտնվել Լուսնի վրա 2030թ.: Այս մասին, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, հայտնել է Չինաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական գիտությունների և կիրառական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վու Ջին։

«Չեմ կարծում, որ դա տեղի կունենա 2030թ.-ից շուտ, այսինքն ամերիկյան «Ապոլլոնից» 60 տարի հետո։ Ուստի չգիտեմ՝ կարելի՞ է դրանով հպարտանալ, թե՞ ոչ»,- ասել է Վու Ջին։

Նա հիշեցրել է, որ մարդու առաջին տիեզերական թռիչքի համար նախապատրաստական աշխատանքները տևել են 11 տարի։ «Տիեզերագնացների Լուսնի վրա իջնելը ավելի բարդ է։ Ուստի այն ավելի շատ ժամանակ կպահանջի»,- ասել է Վու Ջին։
 

Չինացիները խոստանում են հայտնվել Լուսնի վրա 2030թ.