Ռոբոտներն առաջին անգամ կմասնակցեն վազքի մարաթոնի
Vstone ճապոնական ընկերությունը ներկայացրել է Robot Challenge նախագիծը, որն իրենից ներկայացնում է ռոբոտների վազքի մրցույթ: Երկոտանի ռոբոտները պետք է հաղթահարեն 422 շրջան 100 մետրանոց վազքուղու վրա:
Ինչպես հայտնում է pcnews.am-ը, մրցույթի պարտադիր նախապայման է, որ ռոբոտները տեղաշարժվեն երկու ոտքերով: Ուժեղ մրցակիցների շարքում է Robovie-PC ռոբոտը՝ մշակված ATR ընկերության կողմից: Ռոբոտը համալրված է Intel Atom Z530 պրոցեսորով (1,6 Գհց հաճախություն), 1,3-մեգապիքսելանոց տեսախցիկով, որը տեղադրված է գլխում: Ռոբոտն ունի 39 սմ հասակ ու 2,2 կգ քաշ:
Singularity Hub-ի փոխանցմամբ՝ Robovie-PC-ի արժեքն է մոտ $4500:










