Կստեղծվի iPhone-ի առավել էժան և փոքր տարբերակ

08:32 • 12.02.11

Apple Inc ընկերությունն աշխատում է հայտնի սմարթֆոն iPhone–ի առավել էժան և չափերով ավելի փոքր տարբերակի ստեղծման վրա։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
Հայտնի iPhone–ի նմանօրինակը 1/3–ով փոքր է iPhone 4–ից։ Այս մասին հայտնում է գործակալության՝ այդ սմարթֆոնը տեսած զրուցակիցը։

Apple–ը մտադիր է նոր iPhone–ը վաճառել 200 դոլարով՝ առանց երկամյա պայմանագրի։ Ընկերությունը նոր սմարթֆոնը հավանաբար կթողարկի 2011թ. կեսերին, այդուհանդերձ, տեսակետ կա, թե հնարավոր է՝ այն ընդհանրապես չթողարկվի։
 

Կստեղծվի iPhone-ի առավել էժան և փոքր տարբերակ