Apple-ը կարող է դառնալ աշխարհի ամենախոշոր ընկերությունը

11:42 • 15.02.11

Վերլուծաբանները կանխատեսում են, որ առաջիկա տարիներին Apple-ի բաժնետոմսերի գինը կեռապատկվի:

Ինչպես հայտնում է pcnews.am-ը, վերջին շրջանում ընկերության մեկ բաժնետոմսի գինը կազմել է մոտ $358: Ընկերության արտադրանքի, մասնավորապես՝ iPad-ի և iPhone-ի մեծ պահանջարկը կնպաստի բաժնետոմսերի թանկացմանը: Վերջին ֆինանսական շրջանում ընկերության ցուցանիշները հասել են առավելագույնի. ընկերության եկամուտը կազմել է 20.34 մլրդ դոլար, իսկ զուտ շահույթը՝ 4.3$ մլրդ:

Վերլուծաբանների կարծիքով՝ տարվա ընթացքում Apple-ի բաժնետոմսերի գինը կհասնի 460-470 դոլարի, և արդյունքում ընկերության շուկայական կապիտալիզացիան կհասնի $434 միլիարդի: Նշենք, որ ներկայիս ամենախոշոր ընկերության ` Exxon Mobile նավթային գիգանտի կապիտալիզացիան $423 միլիարդ է:

Եթե մասնագետների կանխատեսումները իրականանան ու Exxon Mobile կամ այլ կորպորացիաները չկարողանան մեծացնել իրենց կապիտալիզացիան, Apple-ը կդառնա մոլորակի ամենախոշոր ընկերությունը:

Daily Mail-ը գրում է, որ անցյալ տարի Apple-ն առաջ անցավ Microsoft-ից՝ դառնալով ամենամեծ կապիտալիզացիա ունեցող IT ընկերությունը աշխարհում:

 

Apple-ը կարող է դառնալ աշխարհի ամենախոշոր ընկերությունը