Հայաստանում կմեկնարկի ինտերնետային հեռուստատեսություն

19:38 • 17.02.11

Վերջին քսան տարիներին նկարահանված վավերագրական ֆիլմերը, ժամանակակից արվեստի ստեղծագործությունները` ինստալացիաներ, art դիզայն կոնցեպտներ և ժամանակակից գրականությունը, որոնք ամենատարբեր պատճառներով գրեթե ծանոթ չեն հայ հասարակությանը, կհայտնվեն նոր ինտերնետ հեռուստատեսային պորտալի էկրանին:

Մարտից մեկնարկող ծրագիրը, որն իրականացվում է «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակում, webtv.am –ի նոր ինտերֆեյսով նոր եթերաշրջանում նախ կներկայացնի հատուկ հաղորդաշարեր, որոնք կանդրադառնան ֆիլմերի, ժամանակակից արվեստի ստեղծագործությունների և ժամանակակից գրականության խնդիրներին, նրանց արծարծած թեմաներին, որոնց կհետևեն ֆիլմերի ցուցադրություններ և արվեստի, գրականության և կինոյի խնդիրների քննարկումներ ինտերնետային ուղիղ հեռարձակմամբ:

Նախագծի հեղինակներն ակնկալում են, որ ինտերնետ և հեռուստատեսային ֆորմատների և տեխնոլոգիաները հնարավորություն կտան թեմաների քննարկումները տեղափոխել նաև վիդեո բլոգոսֆերա: Դա, ըստ նրանց, հանրահայտ սոցիալական ցանցերի և պորտալների համակցությամբ, կմեծացնի այն լսարանը, որը տեղեկացված կլինի հայ արվեստագետների ստեղծագործություններին և մասնակցություն կունենա արվեստի շուրջ տեղի ունեցող քննարկումներին:

 

Հայաստանում կմեկնարկի ինտերնետային հեռուստատեսություն