Իսպանիայում փորձ է արվում արգելել մենթոլով ծխախոտը
Ծխախոտի պրոֆիլակտիակայի գծով Իսպանիայի ազգային կոմիտեն դիմել է այդ երկրի կառավարությանը՝ խնդրելով արգելել մենթոլով ծխախոտի վաճառքը։ Փորձագետները վստահեցնում են, որ համեմված հավելումներով ծխախոտներն ավելի արագ են կախվածություն առաջացնում և ավելի վտանգավոր են առողջության համար։
Բանն այն է, որ համեմված ծխախոտների արտադրության մեջ որպես հավելում օգտագործվում է մոտ 600 քիմիական նյութ, նրանց թվում՝ մենթոլը, որը մոտ 30 տոկոսով մեծացնում է ազատ նիկոտինի անջատումը՝ իր հանդեպ առաջացնելով սրընթաց կախվածություն։ Մենթոլը նաև լայնացնում է բրոնխները, ինչի հաշվին գրեթե 1/3–ով մեծացնում է ծխախոտի տարբեր թունավոր ու քաղցկեղ հարուցող բաղադրիչների ներթափանցումը թոքեր, հայտնում է Medicinform–ը։
Համաշխարհային առողջապահական կազմակերպության տվյալներով՝ ծխող երիտասարդների 65 տոկոսն օգտագործում է մենթոլով կամ այլ՝ մրգային հավելումներով ծխախոտ, ինչը նրանց մոտ արագացնում է ծխախոտային կախվածությունը։










