iPad 2-ը կներկայացվի մարտի 2-ին

11:26 • 24.02.11

Apple-ի երկրորդ սերնդի iPad-ը պաշտոնապես կներկայացվի մարտի 2-ին՝ Սան Ֆրանցիսկոյում կայանալիք հատուկ միջոցառման ընթացքում:

Դեռևս փետրվարի սկզբին հայտնի դարձավ, որ Apple-ի սարքերի արտադրությամբ զբաղվող ընկերություններն արդեն սկսել են iPad 2-ի արտադրությունը:

Ինչպես հայտնում է pcnews.am-ը, հնարավոր է, որ նոր iPad-ը լինի ավելի բարակ ու թեթև, ունենա ավելի հզոր պրոցեսոր և նվազագույնը մեկ վեբ-տեսախցիկ: Իսկ էկրանի կետայնությունը կմնա նույնը:

 

 

iPad 2-ը կներկայացվի մարտի 2-ին