Գործարկվել է Պաշտպանության նախարարության նոր կայքը
Պաշտպանության նախարարությունում այսօր տեղի է ունեցել նախարարության նոր կայքի շնորհանդեսը:
Ինչպես հայտնում են ՊՆ-ից, նախարար Սեյրան Օհանյանն իր ելույթում նշել է, որ նոր կայքը հնարավորություն կտա առավել արդյունավետ կերպով իրականացնել հանրային իրազեկման գործառույթը:
Ներկայացնելով նոր կայքը` ՊՆ աշխատակից Հայկ Հարությունյանը նշել է, որ այն անընդհատ համալրվելու է և առաջիկայում ներառելու է նաև վիճակագրական տեղեկություններ:










