Samsung-ը ներկայացրել է ճկվող էկրան

17:11 • 13.05.11

Samsung ընկերության մասնագետներն ստեղծել են նոր տիպի էկրան, որը հեշտությամբ ճկվում է: Այն կազմված է երկու AMOLED պանելներից, ճկուն սիլիկոնային ներդիրից, պաշտպանիչ ապակուց ու մոդուլային կմախքից:

Pcnews.am-ը հայտնում է, որ բազմիցս ծալվելուց հետո էկրանի վրա հետքեր չեն մնում: Մասնագետների խոսքով՝ անհրաժեշտության դեպքում հնարավոր է էկրանը համալրել սենսորային կառավարմամբ:

PhysOrg-ը գրում է, որ ծալվող էկրաններն ամենաշատը կհետաքրքրեն սմարթֆոնների, գրպանի խաղային սարքերի, պլանշետների մշակմամբ զբաղվող ընկերություններին: Իսկ նման էկրաններով սարքերը շուկայում կհայտնվեն երկու տարվա ընթացքում:

Samsung-ը ներկայացրել է ճկվող էկրան