Tert.am-ն այսուհետ հասանելի է նաև Android համակարգով աշխատող սմարթֆոնների համար
Tert.am-ը ուրախ է տեղեկացնել իր ընթերցողներին, որ այսուհետ կայքի ողջ տեկեղատվությունը հնարավոր է կարդալ Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների և պլանշետային համակարգիչներով:
Android օպերացիոն համակարգը ներկայում պաշտոնապես չի սատարում հայերենը։ Tert.am-ի մշակողները, սակայն, կարողացել են լուծել հայերենի և Android-ի անհամատեղելիության հարցը և այսուհետ ցանկացած ոք առանց որևէ միջամտության հեշտությամբ կարող է օգտվել Tert.am կայքից, տեսնել և կարդալ հայերենը Android օպերացիոն համակարգով աշխատող ցանկացած սարքի վրա։
Նշենք, որ ավելի վաղ Android 1.x-3.x համակարգը հայերենացնող ոչ–պաշտոնական փաթեթի ստեղծման մասին էր հայտարարել hy-am.org նախագիծը: Սակայն այս դեպքում փաթեթը հնարավոր է տեղադրել միայն գերօգտագործողի (root) լիազորություններ ունեցող (այսպես կոչվող «ռութ արված») սարքերի վրա։ Քանի որ այդ գործողությունը պահանջում է որոշակի տեխնիկական գիտելիքներ, այս հնարավորությունից առավելապես կարող են օգտվել փորձառու օգտատերերը: Ի դեպ, hy-am.org նախագծի ստեղծած 21 տառատեսակներով հնարավոր է կարդալ և գրել Android, Symbian, Maemo, MeeGo և Windows Mobile օպերացիոն համակարգերում:










