Sony-ն խոստանում է մինչև մայիսի 31-ը ամբողջությամբ վերականգնել PSN-ի աշխատանքները
Sony ընկերությունը խոստացել է մինչև մայիսի 31-ը ամբողջությամբ վերականգնել PlayStation Network-ի (PSN) աշխատանքները, որը խաթարվել էր հաքերային հարձակման պատճառով, հաղորդում է Reuters-ը;
PSN-ի աշխատանքների վերականգնումը կսկսվի կիրակի և կշարունակվի մի քանի փուլով։ Sony-ն PlayStation-ի խաղացողներին խոստացել է անվճար խաղեր՝ որպես վնասի փոխհատուցում։
Ապրիլի կեսին հայտնի դարձավ, որ հաքերները գողացել են ընկերության մի քանի օն-լայն ծառայությունների, այդ թվում PlayStation Network-ի օգտատերերի անձնական տվյալները։
Sony-ն, հետաքննություն անցկացնելով, բողոք ներկայացրեց ԱՄՆ Կոնգրես՝ հայտնելով, որ հաքերային հարձակումն իրականացրել է Wikileaks-ին մոտ կանգնած Anonymous հաքերների խումբը։ Վերջինս հերքել է իր մասնակցությունը հաքերային հարձակմանը։










