Endeavour տիեզերանավն ուղևորվել է տիեզերք
Այսօր ԱՄՆ Ֆլորիդա նախանգում գտնվող Կանավերալ հրվանդանից ամերիկյան Endeavour տիեզերանավն ուղևորվել է դեպի Միջազգային տիեզերակայան, հաղորդում է Newsru-ն:
Տիեզերանավի անձնակազմը բաղկացած է 6 հոգուց: Endeavour-ի շրջագայությունը կտևի 16 օր, որի ընթացքում տիեզերագնացները 4 անգամ պետք է դուրս գան բաց տիեզերք:
Այս տիեզերական ճանապարհորդության խնդիրներից մեկը ալֆա-սպեկտրոմետր AMS-02-ի փոխադրումն է Միջազգային տիեզերակայան:










