Google-ն առաջարկում է նոր` «+1» ծառայությունը

18:48 • 16.05.11

Google-ը ներմուծել է Facebook սոցիալական ցանցում գործող «Like»-ին համարժեք «+1» ֆունկցիան, որն այլ կայքերը կարող են ինտեգրել իրենց տվյալների համակարգում:

«+1» ֆունկցիան հասանելի է մի քանի տարբերակով. փոքր, միջին չափի, ստանդարտ ու մեծ (նեղ): Բացի այդ կայքերի կառավարիչներին հնարավորություն է ընձեռվում որոշել`ցուցադրվի արդյոք «+1» կոճակի վրա click-երի թիվը, թե ոչ: Այս պահին ծառայությունն աշխատում է թեստային ռեժիմում: «+1» ֆունկցիան ամբողջ աշխարհում հասանելի պետք է դառնա մեկ շաբաթվա ընթացքում, հաղորդում է Techtree-ն:

«+1» ֆունկցիան Google-ից օգտվողներին հնարավորություն է տալիս Google Talk և Google Mail ծառայություններում առկա կոնտակտների հետ կիսվել որոնման արդյունքներով: Այն բոլոր ինտերնետ հասցեները, որոնք օգտվողի կողմից նշվել են «+1» նշանով, անձնական էջում կներկայացվեն առանձին էջի ձևով:

Google-ը ծրագրում է ապագայում «+1» ֆունկցիան ինտեգրել Twitter կամ որևէ այլ սոցիալական կայքի տվյալների բազայում:
 

Google-ն առաջարկում է նոր` «+1» ծառայությունը