Apple-ի նոր սմարթֆոնը կկոչվի iPhone 4S

14:45 • 16.05.11

Հաջորդ սերնդի iPhone-ը կստանա ոչ թե iPhone 5S, այլ iPhone 4S անունը: Այս մասին Mashable-ին ասել է Jeffries ընկերության վերլուծաբան Պիտեր Միսեկը:

Նրա խոսքով՝ նոր սերնդի սմարթֆոնը այդքան էլ չի տարբերվի նախորդ տարբերակից. դիզայնը կկրի միայն թեթևակի փոփոխություններ ու համալրված կլինի A5 երկմիջուկ պրոցեսորով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ համացանցում հայտնվեցին iPhone-ի նոր սերնդի նկարները, ըստ որոնց՝ սմարթֆոնն ունի ավելի մեծ՝ 3,5 դյույմանոց էկրան: Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ այն վաճառքի դուրս կգա աշնանը: Այս մասին հայտնում է pcnews.am-ը։

Apple-ի նոր սմարթֆոնը կկոչվի iPhone 4S