Բջջային հեռախոսով խոսելն անքնություն է առաջացնում. գիտնականներ

13:07 • 16.05.11

Գիտնականները և բժիշկներն ապացուցել են, որ քնից առաջ բջջային հեռախոսով խոսակցությունները կարող են անքնության և գլխացավի պատճառ հանդիսանալ, ինչն իր հերթին հանգեցնում է անուշադրության և էմոցիոնալ բացասական ֆոն է առաջացնում։

Քնելուց առաջ «հեռախոսից կախվելու» սովորությունն ամենից շատ վնաս է երեխաներին ու դեռահասներին. գիշերային հանգստի ժամանակ տեղի չի ունենում օրգանիզմի բոլոր գործառույթների նորմալ վերականգնում, ինչը հանգեցնում է անուշադրության և վատ առաջադիմության։

Էդինբուրգի ՝ քնի ինստիտուտի գիտնականներն իրենց անցկացրած փորձի արդյունքում եզրակացրել են, որ բջջային հեռախոսով քնելուց անգամ մեկ ժամ առաջ խոսելը վնաս է առողջությանը, հայտնում է Укринформ–ը։

 

Բջջային հեռախոսով խոսելն անքնություն է առաջացնում. գիտնականներ