Ստեղծվել է նոր՝ Wi-Fi-ով կոշտ սկավառակ

18:12 • 16.05.11

Seagate ընկերությունը ներկայացրել է հիշողության կոշտ սկավառակի նոր մոդել, որը հնարավորություն ունի ավելացնելու հիշողության ծավալը Wi-Fi կապի միջոցով: Մոդելը, որ հայտնի է GoFlex Satellite անվանմամբ, այժմ հավաստագրում է անցնում ԱՄՆ-ում:

Ինչպես հայտնում է pcnews.am-ը, կոշտ սկավառակը համալրված է Wi-Fi 802.11 b/g/n մոդուլով, որը սնվում է 3.7 վոլտ լարմամբ աշխատող առանձին մարտկոցից: Սարքի գինը դեռ հայտնի չէ:

Ստեղծվել է նոր՝ Wi-Fi-ով կոշտ սկավառակ