ВКонтакте-ն առաջարկում է նոր ծառայություն
ВКонтакте սոցիալական ցանցից օգտվողներն արդեն կարող են իրենց հրապարակային հաղորդագրություններում օգտագործել «hashtag»-ներ` Twitter միկրոբլոգի համապատասխան ծառայության նմանությամբ:
ВКонтакте-ում «hashtage»-ները գործում են նույն սկզբունքով, ինչ Twitter-ում. այդ կոճակը սեղմելիս երևում են այն բոլոր նշումները, որոնք կատարվել են նույն «hashtag»-ն օգտագործելով, հաղորդում է Lenta.ru-ն: Բացի այդ ВКонтакте-ում գրանցվածները այսուհետ հնարավորություն ունեն իրենց հաղորդագրությունները ВКонтакте-ից ներմուծել Twitter և հակառակը:
ВКонтакте-ն համարվում է Ռուսաստանի ամենահեղինակավոր սոցիալական ցանցը: Ցանցում գրանցված է մոտ 100 միլիոն մարդ:










