Facebook-ը թույլատրել է ալկոհոլի ու ծխախոտի գովազդը

18:01 • 18.05.11

Facebook սոցիալական ցանցի ղեկավարությունը չեղյալ է հայտարարել ցանցում ալկոհոլի, ծխախոտի ու մոլեխաղերի գովազդի տեղադրման արգելքը:

Կանոնների մեղմացումը վերաբերում է նաև կաթնամթերքների, բենզինի, դեղատոմսային դեղորայքի ու անգամ զենքի գովազդին: Facebook-ի ղեկավարությունը որոշել է նաև վերացնել որոշ գովազդների նկատմամբ առկա տարիքային սահմանափակումը. այսուհետ բոլոր գովազդները հասանելի կլինեն նաև սոցիալական ցանցի անչափահաս օգտվողների համար, հաղորդում է Lenta.ru-ն:

Սոցիալական ցանցի ղեկավարությունն իր վրայից հանել է նաև գովազի` տեղական օրենսդրությանը  համապատասխանելու մասով պատասխանատվությունը` թողնելով այն գովազդատուներին ու սոցիալական ցանցի օգտվողներին: Այսպես, օրինակ, մոլեխաղերին վերաբերող գովազդները կստանան նաև այն երկրների օգտվողները, որտեղ այդպիսի խաղերն օրենքով արգելված են:

Facebook-ի այս նոր քաղաքականությունը ցանցի ղեկավարությանը մեծ գումարներ վաստակելու հնարավորություն կընձեռի:
 

Facebook-ը թույլատրել է ալկոհոլի ու ծխախոտի գովազդը