Եվրոպայում քննարկում են պոլիէթիլենային տոպրակների հարցը
Եվրահանձնաժողովը շրջակա միջավայրի պահպանության շրջանակներում ուսումնասիրում է պլաստիկ տոպրակների օգտագործման հարկման կամ դրանք ընդհանրապես օգտագործելն արգելելու հնարավությունը:
Եվրահանձնաժողովը կոչ է արել հանդես գալ Եվրամիության տարածքում միլիարդներով օգտագործվող պլաստիկ տոպրակների տարածման դեմ պայքարի առաջարկություններով:
Վիճակագրության համաձայն` Եվրամիության յուրաքանչյուր բնակիչ տարեկան օգտագործում է 500 պլաստիկ տոպրակ, ընդ որում մեծ մասը` մեկ անգամ միայն, հաղորդում է Корреспондент-ը:
Հիշեցնենք, որ բնության մեջ պլաստիկ տոպրակների քայքայումը տևում է հարյուրամյակներ: Ավելի վաղ ամերիկացի գիտնականնեը եկել էին այն եզրակացության, որ պլաստիկ տոպրակներն ու փաթեթները վտանգում են մարդու առողջությունը, քանի որ պարունակում են պոտենցիալ մահացու վտանգավոր բակտերիաներ:










