Sony–ն հայտնել է, որ չի կարող երաշխավորել օգտատերերի տվյալների անվտանգությունը
Sony ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Հովարդ Սթրինգերը հայտնել է, որ չի կարող 100 տոկոսով երաշխավորել խաղերի օգտատերերի անվտանգությունը, որոնք իրենց անհատական տվյալները թողնում են Sony–ի խաղային ցանցերում, հայտնում է Dow Jone Newswire–ը։
«Իրերն սկսում են ընդունել իրենց ձևը. սա զարմանալի նոր աշխարհ չէ, սա զարմանալի չար աշխարհ է»,–ասել է Սթրինգերը՝ նշելով, որ տեղեկատվության պաշտպանության բարելավմանն ուղղված աշխատանքները «երբեք չեն ավարտվում» և որ որևէ մեկը չի կարող «լիովին ապահովագրված լինել»։
Ապրիլի կեսերին հայտնի խաղային ցանցերի վրա (այդ թվում՝ PlayStation–ի) երկու կիբերհարձակում էր իրականացվել, ինչի հետևանքով ընկերությունը կորցրել էր ավելի քան 100 հազար օգտատերերի տվյալները։
Cyber Consequences Unit ոչ առևտրայի կազմակերպության ղեկավար Ջոն Բաումգարների տվյալներով՝ Sony–ի սերվերները հակերների հարձակումների համար շարունակում են խոցելի մնալ։










