Մարդուն վիրահատում են հատուկ իր համար նախատեսված՝ կենդանու կենսանյութի տեղադրմամբ

11:03 • 19.05.11

Ռուսաստանում Բակուլևի անվան սիրտ-անոթային վիրաբուժության գիտական կենտրոնի մամուլի ծառայությունը հայտնում է, որ այսօր կիրականացվի հիվանդի համար կենդանու կենսանյութից վերցրած ու հատուկ այդ հիվանդի համար մշակված սրտի փականի յուրահատուկ վիրահատություն, հաղորդում է «Ռիա նովոստին»։

Այս վիրահատությունը կանցկացվի հայտնի սրտաբան վիրաբույժ Լեո Բոկերիայի գլխավորությամբ։ Որպես կենսանյութ կօգտագործվեն հորթերի ու խոզուկների սրտապարկերը. Բիոիմպլանտը հատուկ մշակվել է կոնկրետ հիվանդի համար՝ հաշվի առնելով նրա ֆիզիոլոգիական տվյալները։
 

Մարդուն վիրահատում են հատուկ իր համար նախատեսված՝ կենդանու կենսանյութի տեղադրմամբ